Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում
կիսվել Կիևի կողմից փոխանցված մարդկանց ցուցակով, որոնք ենթադրաբար սպանվել են Բուչայում։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը,
հայկական պաշտոնական պատվիրակությունը այդ մարդկանց ցուցակով կկիսվի ռուսական
կողմի հետ: Երկու տարի մենք չենք կարողացել հասնել այն բանին, որ որևէ մեկը՝ ներառյալ
ՄԱԿ-ը, տրամադրի ցուցակում եղած մարդկանց տվյալները, ովքեր իբր մահացել են
այնտեղ»,- ասել է Զախարովան։